Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում։
26-ամյա ֆուտբոլիստը դուրս է մնացել շարքից մկանային վնասվածքի պատճառով: Նա բաց կթողնի Պենտակամպիոնների երկու սեպտեմբերյան հանդիպումները ԱԱ-2026-ի որակավորման փուլում:
Ինչպես հայտնում է լրագրող Մարիո Կորտեյանան, կենտրոնական պաշտպանի վերականգնումը կտևի մոտ 10-15 օր:
Այսպիսով, բրազիլացին դժվար թե մասնակցի Լա Լիգայի հաջորդ հանդիպմանը «Ռեալ-Սոսյեդադի» հետ (սեպտեմբերի 14), ինչպես նաև վտանգում է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի գերմանական «Շտուտգարտի» հետ հանդիպումից (սեպտեմբերի 17):
Այս մրցաշրջանում Էդեր Միլիտաոյին հաջողվել է հինգ հանդիպում անցկացնել Կարլո Անչելոտիի թիմի կազմում։