Իսպանիայի Ներքին գործերի ներկայիս նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան արձագանքել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի խոսքերին, ով ասել է, որ Իսպանիան չպետք է հյուրընկալի Աշխարհի 2030 թվականի առաջնությունը, եթե երկրում ռասիզմի հետ կապված իրավիճակը չփոխվի։
«Մարդկանց հարգելը մեր ԴՆԹ-ի մի մասն է: Մենք արդյունավետ և անմիջականորեն պայքարում ենք ցանկացած խտրական պահվածքի դեմ։ Սա Իսպանիայի կառավարության և ՆԳՆ-ի առաջնահերթություններից է»,- Ֆերնանդո Գրանդե-Մարլասկու խոսքերն է մեջբերում ֆրանսիական RMC Sport առցանց հրատարակությունը։
2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։ Նախատեսվում է նաև մրցաշարի մեկնարկային մեկ հանդիպում Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում։