Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ մանուկ հասակում հայրն իրեն ստիպել է ֆուտբոլ խաղալ շների հետ։
«Հայրս ասաց, որ չեն կծի և ստիպել է ինձ վազել շների հետ: Ուստի ես նրանց հետ հաճախ էի ֆուտբոլ խաղում: Շան դեմ խաղալն ամենադժվար բանն է, որ կարող ես անել»,- Յամալի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում օգնեց Իսպանիայի հավաքականին նվաճել ոսկին՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(16 տարեկան 338 օրական)։ Նա նաև ռեկորդ սահմանեց որպես ամենաերիտասարդ գոլահար (16 տարեկան 362 օրական) և ճանաչվեց EURO-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։