Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, կայացավ Ազգերի Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի Պորտուգալիա – Խորվաթիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Ռոբերտո Մարտինեսի թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրա համար այս գոլը 900-րդ գոլն էր իր կարիերայում պաշտոնական հանդիպումներում։
Այժմ Ռոնալդուն ունի 131 գոլ ազգային հավաքականում, նա այս ցուցանիշով ռեկորդակիրն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է արգենտինացի Լիոնել Մեսսին 109 գոլով։