Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Ազգերի լիգայի խաղարկության Խորվաթիայի դեմ խաղում։
39-ամյա հարձակվողի համար այս գոլը 900-րդ էր կարիերայում։
Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական խաղերում 900 գոլ է խփել։
Ռոնալդուն խփել է 5 գոլ՝ «Սպորտինգի», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450՝ «Ռեալի», 101՝ «Յուվենտուսի», 68՝ «Ալ-Նասրի» և 131՝ ազգային թիմի կազմում։