CIES Football Observatory-ն կազմել է այն թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք տրանսֆերային պատուհանում ամենաշատ գումար են ծախսել իրենց ներկայիս կազմը համալրելու համար։
Այս վարկանիշը գլխավորում է «Չելսին», որը ներկայիս թիմի վրա ծախսել է 1,263 միլիարդ եվրո՝ ներառյալ բոնուսները։
Այս ցուցակում երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Ակումբը 1,038 միլիարդ եվրո է ծախսել 20 տրանսֆերների վրա «Մանչեսթեր Սիթին» եզրափակում է 18 տրանսֆերները՝ 1,017 միլիարդ եվրոյով։
Նշենք, որ սրանք աշխարհի միակ երեք թիմերն են, որոնց ծախսերը կազմում են ավելի քան 1 միլիարդ եվրո։
Լավագույն 10-յակում են նաև «Արսենալը», «Թոթենհեմը», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը», «Ռեալը», «Նյուքասլը» և «Յուվենտուսը»։
Լավագույն հնգյակի առաջնությունները չներկայացնող թիմերի մեջ ամենաբարձր դիրքը զբաղեցնում է «Ալ-Հիլալը»՝ 13-րդ տեղը (17 տրանսֆեր 485 մլն եվրոյի դիմաց)։