Բրազիլացի հարձակվող Նեյմարը սոցցանցերում սատարել է Մադրիդի «Ռեալից» իր հայրենակից Ռոդրիգոյին, ով չի ընդգրկվել 2024 թվականի «Ոսկե Գնդակի» լավագույն 30 հավակնորդների մեջ։
«Նվազագույնը պետք է լինի աշխարհի թոփ-5-ում»,- գրել է Նեյմարն իր սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն չի եղել այն 30 ֆուտբոլիստների թվում, ովքեր այս տարի կարժանանան հեղինակավոր մրցանակին: Նախորդ մրցաշրջանում բրազիլացին օգնեց «Ռեալին» հաղթել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում: Անցած մրցաշրջանում Լա Լիգայի 34 հանդիպումներում հարձակվողը խփել է 10 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։