Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է իր ապագայի մասին: Ֆուտբոլիստը կարող է մեկնել ԱՄՆ։
«Դա հնարավոր է: Երբ որոշեմ հեռանալ «Ռեալից», չեմ գնա եվրոպական ակումբ: Այսպիսով, տարբերակների քանակը կսահմանափակվի։
ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, թե Կատար: Այս տարբերակներից մեկը՝ այո»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում The Athletic- ը: