Էնթոնին որոշել է իր ապագան «Մանչեսթեր Յունայթեդում»

Էնթոնին մոտ ապագայում չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է եզրային հարձակվողի՝ «Ֆեներբախչե» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հայտնվել էր թուրքական մի շարք լրատվամիջոցներում։

Նշվում է, որ Էնթոնին լիովին հավատարիմ է «Մանչեսթեր Յունայթեդի » ներկայիս նախագծին: Բրազիլացու մերձավոր շրջապատը նշում է նաև, որ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։