ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի սերբական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Նենադ Մինակովիչը, մրցավարի օգնականներ՝ Նիկոլա Բորովիչը և Բոշկո Բոժովիչը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլան Միտիչը:
Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։