«Չելսին» աշխարհում ամենաշատն է ծախսել իր ներկայիս կազմի համար:
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը կազմել է աշխարհի լավագույն 100 ակումբների՝ ներկայիս ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ծախսած գումարները։ «Չելսին» զբաղեցրել է առաջին տեղը՝ հաշվի առնելով բոնուսները, նրա ծախսերը կազմում են 1,263 միլիարդ եվրո։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Վարկանիշը կազմելիս հաշվի չի առնվել բոնուսների վճարման փաստը. հաշվի է առնվել միայն փոխանցման պայմանագրում նշված դրանց չափը։
Աշխարհի լավագույն 15 ակումբներն ըստ տրանսֆերային ծախսերի՝ ներառյալ բոնուսները.
1. Չելսի – 1,263 միլիարդ եվրո
2. «Մանչեսթեր Յունայթեդ» – 1,038 միլիարդ եվրո
3. «Մանչեսթեր Սիթի» – 1,017 միլիարդ եվրո
4. «Արսենալ» – 798 միլիոն եվրո
5. «Թոթենհեմ» – 787 միլիոն եվրո
6. ՊՍԺ – 772 միլիոն եվրո
7. «Լիվերպուլ» – 735 միլիոն եվրո
8. «Ռեալ Մադրիդ» – 720 միլիոն եվրո
9. «Նյուքասլ» – 683 միլիոն եվրո
10. «Յուվենտուս» – 626 միլիոն եվրո
11. «Բավարիա» – 588 միլիոն եվրո
12. «Ատլետիկո» – 496 միլիոն եվրո
13. «Ալ-Հիլալ» – 485 միլիոն եվրո
14. «Ասթոն Վիլա» – 475 միլիոն եվրո
15. «Բարսելոնա» – 461 միլիոն եվրո