Անտոնի Մարսիալը կարող է կարիերան շարունակել Հունաստանում։
Ըստ Sport24.gr-ի՝ ԱԵԿ-ը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողի նկատմամբ:
Նրանք պատրաստ են 28-ամյա ֆրանսիացուն դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ նրան արդեն պայմանագիր են առաջարկել։
Ինքը՝ Մարսիալը, կասկածում է Հունաստանի առաջնություն տեղափոխվելու նպատակահարմարության վրա։