ՊՍԺ-ի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է փարիզցի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի ինքնազարգացման մասին։
«Նա իր երեկոներն անցկացնում էր տանը՝ ֆուտբոլ դիտելով, անսպասելիորեն զանգահարելով մեզ կամ ուղարկելով վերլուծվող հանդիպումների լուսանկարներ և տեսանյութեր։ Նա նույնիսկ դիտել է Պորտուգալիայի երկրորդ լիգայի հանդիպումները և մեզ հարցեր տվել։
Նա այս ամենն արեց սովորելու և ավելի լավը դառնալու համար, նույնիսկ լինելով լավագույնը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Relevo-ն։