2003 թվականից ի վեր առաջին անգամ ոչ Մեսսին, ոչ Ռոնալդուն չեն առաջադրվել «Ոսկե Գնդակի» համար

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, France Football ամսագիրը հրապարակել է 2024 թվականի «Ոսկե Գնդակի» հավակնորդների անունները։

2003 թվականից ի վեր առաջին անգամ այս ցուցակում չեն հայտնվել ոչ Լիոնել Մեսսին, ոչ էլ Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ արգենտինացին իր կարիերայի ընթացքում 8 «Ոսկե Գնդակ» է ստացել (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023), իսկ պորտուգալացին՝ 5 (2008, 2013, 2016, 2014)։ Ընդ որում, Մեսսին առաջադրվել է 16 անգամ (2006-ից 2023 թվականներին՝ չհաշված 2020-ն ու 2022-ը), իսկ Կրիշտիանուն՝ 18 (2004-ից 2022-ը՝ չհաշված 2020-ը)։