«Ռոման» հայտարարել է Մատս Հումելսի հետ պայմանագիր կնքելու մասին

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտարարել է Գերմանիայի հավաքականում աշխարհի չեմպիոն, կենտրոնական պաշտպան Մատս Հումելսի տեղափոխության մասին։

35-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հումելսը հռոմեացիների հետ պայմանագիր է կնքել մեկ մրցաշրջանով՝ մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձով։