Դանի Օլմոն պատմել է, թե ինչպես է հարմարվել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է կատալոնական ակումբում իր հարմարվելու մասին։

«Ես պետք է աշխատեի այնպես, ինչպես բոլորը, քանի որ թիմն արդեն սկսել էր մարզվել, երբ ես միացա «Բարսելոնային»։

Ես ճանաչում եմ ազգային հավաքականի ֆուտբոլիստներից շատերին, ուստի ադապտացիան լավ անցավ»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Օլմոն կատալոնական ակումբին է միացել այս տարվա օգոստոսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։