«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։
Ինչպես հաղորդում է This Is Anfield-ը, անգլիական ակումբը պլանավորում է կոլումբիացուն նոր աշխատանքային պայմանագիր առաջարկել։ «Լիվերպուլը» նախատեսում է բարձրացնել 27-ամյա Դիասի աշխատավարձը։
Ընդհանուր առմամբ, Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 101 պաշտոնական հանդիպում։ Դրանցում հարձակվողը դարձել է 27 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Պրեմիեր Լիգայի մեկնարկային երեք տուրերում «Լիվերպուլը» վաստակել է 9 միավոր։