«Միլանը» ամենայն հավանականությամբ կհրաժարվի Չեմպիոնների Լիգայի 2027 թվականի եզրափակիչն ընդունելուց։
Դա պայմանավորված է նրանով, որ լեգենդար «Սան Սիրո» մարզադաշտը, որտեղ 2026 թվականի փետրվարին տեղի կունենա ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, լուրջ վերակառուցման կարիք ունի։
2026 թվականին «Սան Սիրոն» կդառնա 100 տարեկան։ Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո այն կարող է լրջորեն վերակառուցվել կամ ամբողջությամբ քանդվել։
Ինչ վերաբերում է 2027 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչին, ապա քաղաքի և մարզադաշտի մասին հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին Պրահայում։