Մայքլ Օուեն. «Նա կարող է մարզիչ դառնալ»

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր խաղային կարիերան ավարտելուց հետո կարող է մարզիչ դառնալ։

«Ռոնալդուն մարզչի տեսք ունի, նա նման է մարդու, ով հետաքրքրված է այս աշխատանքով։ Հնարավոր է, որ Ռոնալդուն գնա այս ճանապարհով։ Եթե ​​նա հաջողակ լինի, ապա կարող է հրավեր ստանալ այնպիսի մեծ ակումբներից, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»», – Օուենի խոսքերն է մեջբերում TV Sporten-ը։

39-ամյա Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ-Նասրի» կազմում։ Պորտուգալացու աշխատանքային պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։