«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը խոսել է «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի մոսկովյան ակումբ տեղափոխության շուրջ բանակցությունների մասին։
«Պետք է ավարտական փաստաթղթերը կատարվեն, հենց որ կետերը տեղադրվեն, անմիջապես տեղեկատվություն կլինի։ Մենք հիմա համաձայնության ունենք։
Նա «Լոկոմոտիվի» սան է, Միխայիլ Միխայլովիչ Գալակտիոնովը նրա հետ աշխատել է «Նիժնի Նովգորոդում», Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Ֆուտբոլիստը հայտնի է մեր մարզչական շտաբին, մենք վստահ ենք, որ նա կարող է ուժեղացնել մեզ»,- ՏԱՍՍ-ին ասել է Նագորնինխը:
2024 թվականի հունվարին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Պարի ՆՆ»-ից տեղափոխվեց «Ֆերենցվարոշ»։ 23-ամյա վինգերը անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։