Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ֆերլան Մենդին և Օրելիեն Չուամենին խաղադաշտ կվերադառնան հաջորդ շաբաթ, հայտնում է Diario AS-ը:
Երկու ֆրանսիացի ֆուտբոլիստներն էլ պետք է միանային ազգային թիմին սեպտեմբերին կայանալիք Ազգերի լիգայի հանդիպումներից առաջ, սակայն մկանային վնասվածքների պատճառով վերադարձան Մադրիդ: Ո՛չ Մենդին, ո՛չ Չուամենին այս շաբաթ չեն մարզվելու, փոխարենը կաշխատեն մարզադահլիճում։
Նշվում է, որ երկուսն էլ պետք է առողջ լինեն սեպտեմբերի 14-ին կայանալիք Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին։