«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հերքել է ամռանը սաուդյան ակումբի հետ բանակցությունների մասին տեղեկությունը։
Հուլիսին, EURO-2024-ի ավարտից անմիջապես հետո, Daily Mail-ը տեղեկացրեց, որ Դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»: Ակումբները պետք է իրար մեջ պայմանավորվեին տրանսֆերային գումարի շուրջ։
«Ես ոչ մեկի հետ չեմ խոսել: Շատ աղմուկ ու նորություններ եղան։ Ասացի, որ ամառը հանգիստ եմ անցկացնելու, ինչ եղավ։ Ես արձակուրդում էի, վերադարձա, սկսեցի մարզվել։ Այսքանը: Ոչ ավելին»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։