Լիոնել Մեսսին աջակցել է Լուիս Սուարեսին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ նվիրված իր թիմակից Լուիս Սուարեսին։

Ավելի վաղ 37-ամյա Սուարեսը հայտարարել էր Ուրուգվայի հավաքականից հեռանալու մասին սեպտեմբերի 7-ին կայանալիք ԱԱ-2026-ի ընտրական փուլի Պարագվայի դեմ խաղից հետո։

«Լուի, դու յուրահատուկ ես թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է Մեսսին։