Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հակիրճ մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի նկատմամբ իսպանական «Սևիլիայի» հետաքրքրությունը։
«Սևիլիայից հետաքրքրություն կա՞ր: Դա այլևս ակտուալ չէ»,- ասել է Թիկնիզյանը RB Sport-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում 25-ամյա Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հայ ֆուտբոլիստին գնահատում է 6,5 մլն եվրո։