Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մարզավիճակի մասին, ով ապրիլից դուրս է մնացել շարքից։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը չկարողացավ օգնել «նարնջագույններին» Եվրոպայի առաջնությունում, որտեղ թիմը դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլում։
«Դե Յոնգը դեռ պատրաստ չէ, իսկ դա մեզ անհանգստացնում է։ Նա շարունակում է ապաքինվել։ Ֆրենկիի ծունկը նկատելիորեն վնասվել է, ուստի Դե Յոնգը ցանկանում է սպասել և ժամանակ տալ իրեն պատշաճ կերպով վերականգնվելու համար»,- ասել է Կումանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նոր մրցաշրջանում Դե Յոնգը դեռ չի խաղացել «Բարսելոնայի» կազմում, որտեղ թիմը կարողացել է 4 հաղթանակ տանել 4 խաղում։