Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է հայտնվել «Բետիսում»։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին «Բետիսը» կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Էրիկսենի տրանսֆերի համար, սակայն տրանսֆերի հնարավորություն չի եղել, քանի որ իսպանացիները նույնիսկ համաձայնության չեն եկել դանիացու հետ պայմանագրի կետերի շուրջ։

Էրիկսենն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել՝ խաղալով չորս րոպե։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։