«Լիվերպուլի» ղեկավարությունը կփորձի համոզել Մոհամեդ Սալահին մնալ թիմում

Առաջիկա ամիսներին «Լիվերպուլի» ղեկավարությունը 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահի հետ կքննարկի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կցանկանար մնալ «Լիվերպուլում»։ Թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը գոհ է Սալահից և նաև ցանկություն է հայտնում, որ նա կարիերան շարունակի անգլիական ակումբում։

Այս մրցաշրջանում Սալահը երեք հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։