Անգլիական ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել են 1,69 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) զեկույցը։
Կազմակերպության տվյալներով՝ Իտալիան տրանսֆերային ծախսերով երկրորդ տեղում է։ Այս երկրի ակումբները ծախսել են 825 մլն դոլար, Ֆրանսիան եզրափակում է լավագույն եռյակը ֆուտբոլիստների ձեռքբերման համար՝ 697 մլն դոլար ցուցանիշով, 5-րդ տեղում է Գերմանիան (572 մլն դոլար)։
Սաուդյան Արաբիայում հանդես եկող ակումբներն անցած ամառ տրանսֆերների վրա ծախսել են 431 միլիոն դոլար, ինչը վեցերորդ ամենաբարձր ցուցանիշն է։