«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե ինչու կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հեռացավ ակումբից։
«Դա սպորտային որոշում էր։ Դանի Օլմոյի հետ պայմանագիր կնքելուց հետո Գյունդոգանի դերը պարզ չէր, քանի որ նրանք խաղում են նույն դիրքում։ Գյունդողանը հիանալի մարդ ու ֆուտբոլիստ է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գյունդողանը «Բարսելոնայում» խաղացել է 2023/24 մրցաշրջանում, որից հետո վերադարձել է «Մանչեսթեր Սիթի»։ 33-ամյա կիսապաշտպանը կատալոնացիների մարզաշապիկով անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։