Օրելիեն Չուամենին կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են երկու թոփ-ակումբներ։ Խոսքը «Արսենալի» և «Լիվերպուլի» մասին է։

24-ամյա ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 100 մլն եվրո։

Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Չուամենին չորս հանդիպում է անցկացրել։