Ռոնալդ Կումանը նշել է երեք ֆուտբոլիստների անուններ, ովքեր այլևս չեն հրավիրվի Հոլանդիայի հավաքական

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ երեք ֆուտբոլիստներ, ովքեր նախկինում կանոնավոր կերպով հանդես են եկել ազգային հավաքականում, չեն հրավիրվի հավաքական, եթե որևէ արտառոց բան տեղի չունենա:

Խոսքը կիսապաշտպաններ Ջորջինիո Վեյնալդումի, Մարտին դե Ռոնի եւ պաշտպան Դեյլի Բլինդի մասին է։ Կումանը, ինչպես հաղորդում է Football Oranje-ը, ասել է, որ ֆուտբոլիստները հասկացել են որոշումը։

Հարկ է նշել, որ ինքը՝ Բլինդը, ավելի վաղ հայտարարել էր Հոլանդիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։