«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։ Այս մասին հայտնում է Il Mattino-ն։
Ըստ աղբյուրի՝ վրացի ֆուտբոլիստն ընդունել է նեապոլցիների առաջարկը՝ նոր պայմանագիր կնքել մինչև 2029 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նոր պայմանագրով 23-ամյա ֆուտբոլիստը կկարողանա տարեկան վաստակել մինչև 5 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Նշվում է, որ պայմանագրում փոխհատուցում չի նշվելու։