Կրիշտիանու Ռոնալդու. «EURO-2024-ում մեր ելույթը հաղթական էր»

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ազգային թիմի ելույթի մասին EURO-2024-ում, որտեղ Ռոբերտո Մարտինեսի թիմը քառորդ եզրափակիչում պարտվեց Ֆրանսիային (0:0, 3:5՝ 11-մետրանոցներ):

«EURO-ում մարդիկ չափազանց մեծ ակնկալիքներ ունեին մեր թիմից, որոնք ի վերջո չարդարացան: Իմ կարծիքով, արդյունքը հիասթափություն չէր, դա թիմի աճի մի մասն էր, որին ժամանակ է պետք, և մարզիչը պետք է ժամանակ ունենա թիմին սովորեցնելու խաղալ իր ձևով:

Իմ կարծիքով՝ դրական մրցաշար էր։ Ոչ ոք չի սիրում պարտվել, բայց ինձ համար մեր ելույթը ձախողում չէր, կարծում եմ՝ հաղթական էր: Եթե ​​11-մետրանոցներով հաղթեինք Ֆրանսիային, կհասնեինք կիսաեզրափակիչ, և բոլորը կուրախանային։ Այնտեղ մենք կհանդիպեինք Իսպանիային։ Այնպես որ, իմ կարծիքով, հիասթափություն չկար։

Ինքնավստահությունը մնում է անփոփոխ։ Ես տեսնում եմ, որ թիմը լավ է աշխատում Եվրոպայի առաջնությունից հետո: Անցյալն անցյալ է, և մենք պետք է ապրենք ներկայով։ Մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում SAPO24-ը։