Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է իր համեստ պահվածքի մասին։
«Ես ինձ սովորական եմ պահում։ Սա համեստությո՞ւն է։ Չգիտեմ, կողքից ավելի պարզ է։
Եկել եմ թիմին օգնելու, խաղադաշտից դուրս լավ ժամանակ անցկացնելու իմ թիմակիցների հետ, ակումբում բոլորի հետ։ Փորձում եմ ավելի լավ ճանաչել թիմակիցներիս:
Մենք այստեղ անհավանական թիմ ունենք, հիանալի տղաները, բոլորը դա գիտեն, բայց ամենից շատ նրանք հիանալի մարդիկ են: Նման թիմին միանալը հեշտ է: Բայց ամեն ինչ ավելի լավ կլինի՝ և՛ Վինիսիուսի, և՛ մյուս ֆուտբոլիստների հետ:
Տակտիկապես, տեխնիկապես մենք առաջ ենք գնալու։ Եվ եթե մեզ հաջողվի կապել ամեն ինչ, ապա անպայման հիանալի մրցաշրջան կունենանք»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։