Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է, թե պատրաստվում է արդյոք խաղալ հաջորդ աշխարհի առաջնությունում։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Դա կարող է լինել 6-րդը 39-ամյա հարձակվողի կարիերայում։
«Ես ինձ լավ եմ զգում: Բայց ես չեմ կարող պատասխանել։ Ես ապրում եմ պահով, դա շատ դրական է հենց հիմա: Կփորձենք հաջողությունների հասնել Ազգերի Լիգայում։
Բայց 2026 թվականը… Դեռ շատ հեռու է»,- ասել է Ռոնալդուն: