«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է մրցաշրջանի իր անձնական նպատակը։
Վերջին մրցաշրջանը լեհն ավարտեց 49 խաղում 26 գոլով, ինչը իր իսկ չափանիշներով այնքան էլ աչքի ընկնող ցուցանիշ չէ: Նոր մրցաշրջանում հարձակվողը կարողացել է 4 գոլ խփել Լա Լիգայի 4 հանդիպումներում։ Նա այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների մրցավազքը։
«Անպայման ցանկանում եմ ավելի շատ գոլ խփել, քան նախորդ մրցաշրջանում: Կարելի է ասել, որ իմ նպատակը 30-ից ավելի է, միգուցե 35-ը: Դա կախված է նաև թիմից, այնպես որ, հուսով եմ, որ ինձ համար շատ հնարավորություններ կստեղծվեն»,- Լեհաստանի դեմ խաղին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 36-ամյա Լևանդովսկին: