Խուլիան Ալվարեսը խոսել է Պեպ Գվարդիոլայի և Դիեգո Սիմեոնեի տարբերությունների մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» նորեկ Խուլիան Ալվարեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո մադրիդյան թիմում իր հարմարվելու մասին։

«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մարզվում եմ այստեղ և աստիճանաբար սկսում եմ հասկանալ, թե ինչ է ուզում մարզիչը և ինչ կարող եմ տալ թիմին։ Նրանք ինձ օգնում են հարմարվելու հարցում։ Գվարդիոլայի և Սիմեոնեի տարբերությունը. յուրաքանչյուր մարզիչ ունի իր պահանջները, ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա հարձակվողի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիից» արժեցել է 75 միլիոն եվրո + 20 միլիոն եվրո։ Արգենտինացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի հուլիսը։