Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է աշխատանքի անցնել «Մանչեսթեր Յունայթեդում»:
54-ամյա ղեկավարը դեռ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ համարվում էր Էրիկ տեն Հագին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը, սակայն «կարմիր սատանաների» ղեկավարությունը, ի վերջո, որոշեց շարունակել համագործակցությունը հոլանդացու հետ։ Թիմը լավագույնս չի սկսում մրցաշրջանը, ուստի ԶԼՄ-ներում նոր լուրեր են տարածվում Տեն Հագի հնարավոր հեռանալու մասին։
Ըստ The Sun-ի, Սաութգեյթը ենթադրաբար ֆավորիտ է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու, եթե ներկայիս մարզիչը հրաժարական տա: