«Ռեալը» կրկին մերժել է Կառլո Անչելոտտիի տրանսֆերային խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի բավարարել Կառլո Անչելոտտիի՝ կազմն ուժեղացնելու պահանջը։

Թիմի մարզիչը կարծում է, որ թիմին անհրաժեշտ է ևս մեկ կենտրոնական պաշտպան: Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» պայմանագիր կնքեց միայն Էնդրիկի և Կիլիան Մբապպեի հետ՝ պաշտպանական գիծը թողնելով առանց ուժեղացման։ Լրագրող Մարիո Կորտեյանայի խոսքով՝ Անչելոտտին խնդրել է տնօրենների խորհրդին գնել մեկին, սակայն մերժում է ստացել. իտալացուն խնդրել են ապավինել իր տրամադրության տակ եղածներին:

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսը լքեց Մադրիդի «Ռեալի» շարքերը և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիյա»։