«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Այս մասին 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց մամուլի ասուլիսում՝ զսպելով արցունքները։
Նա սեպտեմբերի 7-ին կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Պարագվայի դեմ հանդիպմանը։
Սուարեսը Ուրուգվայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա 142 խաղում խփել է 69 գոլ։
Ուրուգվայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը հաղթել է Ամերիկայի 2011 թվականի գավաթը։