«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է այն մասին, որ ակումբի լեգենդ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հետևել է «Կարմիր սատանաների» ջախջախիչ պարտությանը «Լիվերպուլից» (0:3) Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում։
«Նստել Ֆերգյուսոնի հետ և դիտել այն… ինձ համար շատ, շատ տխուր է, որ նա դիտում էր սա: Այն, ինչ նա արել է այս ֆուտբոլային ակումբի համար, հիանալի էր: Ֆերգյուսոնն իսկապես արտասովոր բան է արել այս ֆուտբոլային ակումբի հետ: Այդ ամենն այլևս չկա»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո վաստակել է ինը միավոր և բարձրացել է երկրորդ տեղ։ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 14-րդ տեղը։ Երեք հանդիպումներից թիմը վաստակել է երեք միավոր։
«Մանչեսթեր Սիթին» երեք խաղից հետո 9 միավորով առաջին տեղում է: