Յուլիան Նագելսմանը նշել է, թե ով է դարձել Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Մանուել Նոյերի միջազգային կարիերան ավարտելուց հետո ազգային հավաքականի դարապասապահի դիրքում առաջին համարին է նշել։

«Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեր նոր առաջին համարն է: Երկար տարիներ նա մնացել է «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը։ Այդպես կլինի նաև ազգային հավաքականում։ Ես չեմ ուզում արհեստականորեն խթանել մրցակցությունը։

Օլիվեր Բաումանը շատ լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը և լավ տպավորություն թողեց Եվրոպայի առաջնության ժամանակ: Անցած մրցաշրջանում Ալեքսանդր Նուբելը նույնպես լավ խաղաց «Շտուտգարտում»: Այստեղ մրցակցություն կա Քևին Թրապի և Բերնդ Լենոյի հետ։ Կարևորն այն է, որ հիմնական դարպասապահը վճռական է տրամադրված»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նագելսմանը։