«Ռոման» մոտ է երկու նոր կենտրոնական պաշտպաններ ձեռք բերելուն

«Ռոման» մոտ է երկու նոր կենտրոնական պաշտպաններ ձեռք բերելուն:

Ըստ Corriere dello Sport-ի՝ հռոմեական ակումբի հայտացուցակը պետք է համալրեն Դորտմունդի «Բորուսիայից» հեռացած Մատս Հումելսը և «Ատլետիկոյից» հեռացած Մարիո Հերմոսոն, ով արդեն ժամանել է Հռոմ և պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։

2023/24 մրցաշրջանում Հերմոսոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Անցած մրցաշրջանում Հումելսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։