Ռոմելու Լուկակուն հրաժարվել է 9-րդ խաղային համարից

«Նապոլիի» նորեկ Ռոմելու Լուկակուն հրաժարվել է վերցնել 9-րդ խաղային համարը, որը պատկանում է Վիկտոր Օսիմհենին։

Նիգերիացի ֆուտբոլիստը, ով ցանկանում էր հեռանալ «Նապոլիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, դուրս է մնացել Իտալիայի առաջնության համար թիմի հայտացուցակից։ Ա Սերիայի պաշտոնական կայքում օգոստոսի 31-ին Լուկակուն 9-րդ համարն էր:

Սակայն 3-րդ տուրի «Պարմայի» հետ խաղում (2:1) բելգիացի հարձակվողը հանդես էր գալիս 11-րդ խաղային համարով:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Լուկակուն հրաժարվել է 9 համարը վերցնելու հնարավորությունից՝ ի նշան Օսիմհենի հանդեպ ունեցած հարգանքից: