Յուլիան Նագելսման. «Նա մեր առաջին համարն է»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, թե ով կլինի հավաքականում հիմնական դարպասապահը:

«Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեր առաջին համարն է: Երկար տարիներ նա մնացել է «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը։ Այդպես կլինի նաև ազգային հավաքականում։ Ես չեմ ուզում արհեստականորեն խթանել մրցակցությունը:

Օլիվեր Բաումանը շատ լավ անցկացրեց նախորդ մրցաշրջանը և լավ տպավորություն թողեց Եվրոպայի առաջնության ժամանակ: Անցած մրցաշրջանում Ալեքսանդր Նուբելը նույնպես լավ խաղաց «Շտուտգարտում»:

Այստեղ մրցակցություն կա Քևին Թրապի և Բերնդ Լենոյի միջև։ Կարևորն այն է, որ հիմնական դարպասապահը վճռական է տրամադրված»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նագելսմանը։