Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է համեմատությունները թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Դա ճնշում չէ, դա ֆուտբոլ է: Ռոնալդուն իմ կուռքն է: Ինձ վրա միակ ճնշումը թիմին հարմարվելու անհրաժեշտությունն է»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
25-ամյա ֆրանսիացին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ ամառային արտամրցաշրջանում՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո։
Մբապպեն բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 5 խաղում խփել է 3 գոլ։