«Լիվերպուլի» ավագ և կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին (3:0):
«Սա հպարտության պահ է։ Ինձ ամենաշատը գոհացրեց մեր ելույթը սկզբից մինչև վերջ: Մենք ցանկանում էինք վայելել խաղը, և դրան հասնելու միակ ճանապարհը քրտնաջան աշխատանքն էր:
Ես շատ հպարտ եմ մեր թիմով: Մեր խաղային պլանն աշխատեց: Ես չեմ խաղում պարզապես խաղալու համար, ես ուզում եմ հաղթել»,- ասել է Վան Դեյկը Sky Sports-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ երեք տուրում վաստակելով 9 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» երեք միավորով 14-րդ տեղում է: