«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է իր թիմի վատ մեկնարկը նոր մրցաշրջանում:
Հոլանդացի մասնագետը գնահատել է նաև «կարմիր սատանաների» մրցաշարային հեռանկարները։
«Ես Հարրի Փոթերը չեմ։ Սա մրցաշրջանի միայն երրորդ խաղն է։ Պետք է նոր թիմ ստեղծենք: Ես սա բազմիցս բացատրել եմ: Մենք ունենք երիտասարդներ և նոր ֆուտբոլիստներ: «Լիվերպուլի» հետ խաղում խաղացին երեք ֆուտբոլիստներ, ովքեր նախկինում խաղադաշտ դուրս չէին եկել այս մրցաշրջանում։
Մրցաշրջանի վերջում ես վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն կունենա նվաճել տիտղոսը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։