«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն չի բացառել, որ հաջորդ ամառ կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ բելգիացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
«Վստահ եմ, որ մրցաշրջանի ընթացքում որոշ խոսակցություններ կլինեն: Ես պարզապես ցանկանում եմ ինձ լավ զգալ և խաղալ իմ ֆուտբոլը։ Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին ամեն ինչ այդպես կմնա: Ես առանձնապես շտապողականություն չեմ զգում իմ ապագայի հարցում»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում լրագրող Մայք Մինայը։
Դե Բրույնեն նախկինում չի հերքել, որ հետաքրքրված է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, որտեղ կիսապաշտպանին արդեն շատ շահավետ պայմանագիր են առաջարկել։