Պաշտպան Ջոնաթան Տան ցանկանում էր այս ամառ տեղափոխվել «Բավարիա», սակայն ի վերջո մնաց Լևերկուզենի «Բայերում»: 28-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ տրանսֆերի խափանումն ազդել է իր վրաշ Միաժամանակ Տան նշել է, որ ամբողջությամբ կենտրոնացած է «Բայերում» խաղալու վրա։
Տայի գործակալը գերմանական Sky-ի եթերում հայտնել է, որ ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը «Բայերի» հետ։ Այսպիսով, 2024/25 մրցաշրջանի ավարտին Գերմանիայի հավաքականի պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի այլ թիմ։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Բավարիան» և «Բարսելոնան» կմրցեն հաջորդ ամռանը Տային ձեռք բերելու համար: Երկու ակումբներն էլ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նախորդ ամառ։